virtual-reality-in-elearning-using-vr-as-a-microlearning-nugget-for-induction-and-onboarding

Մենք ապրում ենք տեխնոլոգիական դարշրջանում. ուզենք թե  չուզենք, ինչպիսի գնահատակններ էլ տանք այս իրականությանը, դժգոհենք թե չէ, որ ամբողջ օրն ու կյանքը անց ենք կացնում գաջեթների հետ, այնուամենայնիվ, հեռու փախչել այս իրականությունից չենք կարող։ Ներկայիս ու գալիք սերուդները պրոտեխնոլոգիական են, ուստի կյանքն, իր բոլոր ոլորտներով, պետք է գրկաբաց ընդունի նոր տեխնոլոգիաներն ու տրանսֆորմացվի։ Դե իսկ պրոտեխնոլոգիական սերնդին անհրաժեշտ է նման կրթություն։ Տեխնոլոգիական կրթությունն այլևս չի ենթադրում միայն համակարգիչների, թաբլեթների և սմարթ գրատախտակների առկայությունը լսարանում։ Այն շատ ավելին է ու, ժամանակի ընթացքում, ընդունելու է այն մոտեցումները կամ տեխնոլոգիական նորարարությունները, որոնց մասին խոսելու ենք։ Եվ այսպես․․․

1 Արհեստական բանականություն վերջին տարիներին շատ քննարկվող ու արդեն իսկ որոշակի հաջողություններ գրանցած տեխնոլոգիա։ Արհեստական բանականությունը՝ (Artificial intelligence – AI),  օր օրի ավելի շատ է սկսում կիրառվել բիզնեսների կողմից՝ տարատեսակ խնդիրներ լուծելու համար։

Ինչպես կարելի է օգտագործել AI-ը կրթական ինդուստրիայում։ Հաշվի առնելով սովորողների կարիքների մասին կուտակված տվյալները՝ AI-ը թույլ կտա մատուցել անհատականացված (personalized) դասընթացներ և կրթական նյութեր, անգամ ավտոգեներացնել այդ նյութերը։ Իսկ ապագայում AI-ի ինտեգրումը կազմակերպություններում՝ աշխատակիցների ուսուցումն իրականացնելու համար, ևս հնարավոր սցենար է: Սակայն AI-ի համար համապատախսան պլատֆորմների մշակումով դեռ որոշակի ժամանակ պետք է զբաղվեն tech ընկերությունները։ Այնուամենայնիվ կան տվյալներ՝ դատա  և այդ դատան մշակելու անհրաժեշտություն։

2 Big dataն և data analytics-ը՝ տվյակների վերլուլուծությունը, օգնելու են հասկանալ, օրինակ, որքանով արդյունավետ են դասընթացը, մատուցված նյութերը և թե ինչպես լավացնել դրանք՝ միաժամանակ լավացնելով նաև կրթությունը։  Կրթական ծառայություն մատուցող ընկերությունները, վերլուծելով սովորողների/ուսանողների ուսումնական կարիքներըկկարողնանան մատուցել անհատականացված՝ սովորողների կարիքներին համապատասխան կոնտնետ (դասընթացներ), չափել արդյունավետությունն ու անընդհատ լավացնել մատուցվող դասըթնացները։ Big data-ն և տվյալների վերլուծությունը հրաշալի գործիքներ են՝ ապագայի կրթական ռազմավարությունները մշակելու համար։

3 Virtual Reality And Augmented Reality (VR/AR) – Վիրտուալ իրականություն և լրացուցիչ իրականություն. ահա այս տեխոնալգիաների շնորհիվ կարելի է իսկապես հեղափոխել կրթություն։ Պատկերացրեք, որքան լավ կիմանայինք, օրինակ պատմություն առարկան, եթե ոչ միայն կարդայինք փաստերը դասագրքերում, այլ մեր աչքերով տեսնեինք այն ամենը, ինչ տեղի է ունեցել դարեր առաջ։ Հատուկ ակնոցների միջոցով տեղափոխվեինք Հին Եգիպտոս, տեսնեինք, թե ինչպես են կառուցվել բուրգերը կամ թե երբ և ինչպես է առաջին մարդը ոտք դնում լուսնի վրա․․․VR/AR-ի կիրառումը ուսումնական նպատակներով նոր չէ: Այն ակտիվորեն կիառվում է ավիացիայում՝ օդաչուների ուսուցման և վերապատրաստման համար։ Կազմակերպություններում VR/AR-ը կարող են նոր աշխատակիցներին փոխանցել իրենց աշխատանքում անհրաժեշտ հմտությունները։

4․ Ըստ իս, կրթական ոլորտի հրաշալի նվաճում է eLearning կամ էլեկտրոնային ուսուցումը։ Այն վերացնում է որակյալ կրություն, անհրաժեշտ գիտելիք և հմտություն ձեռք բերելու արգելքները։ Լսարանային, ֆորմալ ուսուցումը տեղափոխվում է էլեկտրոնային հարթակ, որտեղ սովորողն ինքն է որոշում և ընտրում այն պայմանները, որոնցում ուզում է սովորելսրճարանում լատտեն վայելելիս, բնության գրկում հանգստանալիս, առավոտյան թե ուշ գիշերով։ Եվ սովորողն է հարմարեցնում դասըթացն իր տեմպին, ոչ թե ինքն է հարմարվում դասընթացի տեմպին։ Այս ամենի հետ մեկտեղ կա մի մեծ առավելությունէլեկտրոնային ուսուցումն, ի տարբերություն լսարանային, ֆորմալ ուսուցման, ավելի մատչելի է։

Սրանք այն հիմնական տեխնոլոգիական միտումներն ու մոտեցումներն են, որոնք ձևավորելու են ապագայի կրթական ծառայությունների ինդուստրիան։ Սակայն չպետք է մոռանանք, որ տեխնոլոգիան ընդամենը միջոցը է գիտելիքը փոխանցելու ճանապարհին, իսկ որակյալ կրթություն մատուցելու համար անհրաժեշտ են ժամանակին համահունչ մեթոդներ և ճիշտ կրթական ռազմավարություն։

Կարևորելով վերը նշված ապագայի մարտահրավերները և նպատակ ունենալով մատուցել որակյալ, ժամանակակից ու նորարար կրթական ծառայություններ, ստեղծվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսին Քյուբիթն է։

Հենց Քյուբիթի eLearning համակարգն էլ լուծում է այն խնդիրը, որ յուրաքանչյուրը գտնի իր կարիքներին համապատասխան դասընթաց և ձեռք բերի նոր ու ժամանակակից գիտելիքներ և հմտություններ:

Որպես Քյուբիթի ուսանող դու ստանում ես ոչ միայն գիտելիք այս կամ այն ոլորտի վերաբերյալ, այլ նաև փորձ՝ լինելու համառ, համագործակցող, սխալներից չվախեցող և խնդիրներ լուծող։

Քյուբիթը գտնում է այն մարդկանց, որոնք նույնպես արժևորում են սոֆտ հմտությունները և ցանկանում են վերցնել լավագույն փորձը։ Մենք գտնում ենք մարդկանց, որոնք նույնպես իրենց առջև դնում են բարձր նպատակներ ու երբեք չեն դադարում շարժվել այդ նպատակների իրականացման ուղղությամբ և տոնել հաջողություններն ու հաղթանակները։

Հեղինակ՝ Հայկուհի Պողոսյան

Ես Հայկուհին եմ: Վեց և ավել տարի կառավարման և ICT ոլորտներում եմ։ Ներկայումս համահիմնադրել և ղեկավարում եմ Qubit ընկերությունը։ Կարևորում եմ շարունական զարգացումը և լավ կրթության դերը մեր կյանքում և ինքս ձգտում եմ անընդհատ կատարելագործվել։ Սիրում եմ ջազ, լավ գինի, լավ գրականություն ու լավ մարդկանց😊 Կարգախոս, որն օգնում է առաջ շարժվել․ Shoot for the moon, even if you miss, you will land among the stars.